Logo

Քրիստոֆ Գալտյեն՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
16:31 / 05.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստոֆ Գալտյեն՝ հաստատում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

55-ամյա մարսելցու նախորդ ակումբը VBET ընկերության գործընկեր «Նիսն» է, որից մասնագետն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է հուլիսի 1-ին:

Գալտյեն գլխավորել է նաև «Սենտ-Էթյենն» ու «Լիլը»: 

Այս պահին «Պարկ դե Պրենսում» ընթանում է Գալտյեի ու ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի մամուլի ասուլիսը:

 


«Մեծ հպարտությամբ և ուրախությամբ եմ այսօր ստանձնում ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Շնորհակալ եմ նախագահին՝ Նասեր Ալ-Խելաիֆիին, Լուիշ Կամպոսին ինձ այս պաշտոնը վստահելու համար: Ես գիտեմ՝ ինչքան պարտավորեցնող է այս արտասովոր թիմը գլխավորելը, թիմ, որն անշուշտ Եվրոպայում ամենամրցունակներից ու ամենադիտարժաններից է: 

Անհամբերությամբ եմ սպասում բոլոր տաղանդավոր խաղացողների ու անձնակազմի հետ աշխատանքին: Բոլորս շատ լավ գիտենք, թե ՊՍԺ-ն ինչ դերակատարում ունի ֆրանսիական ու միջազգային ֆուտբոլում»,- ասել է Գալտյեն:

«Մենք շատ ուրախ ենք ողջունել Գալտյեին ՊՍԺ-ի ընտանիքում: Նրա ուղին հիացմունքի է արժանի: Նա հաջողակ է եղել բոլոր այն ակումբներում, որոնք գլխավորել է: Նրա հաջողության հիմքը բացառիկ անհատականությունն է, որը թույլ է տալիս առավելագույնն ու լավագույնը քաղել ֆուտբոլիստներից ու թիմերից: 

Մենք հպարտ ենք, որ թիմը գլխավորում է ֆրանսիացի մասնագետ, և անհամբերությամբ ենք սպասում նրա հետ ակումբի պատմության նոր գլուխն սկսելուն»,- ասել է նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա