Logo

«Ինտերից» 11 տարի պահանջվեց՝ այդ ցուցանիշը կրկնելու համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:41 / 20.04.2022ՍՊՈՐՏ
Ինտեր-Միլան

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 3:0 հաշվով հաղթել է «Միլանին»՝ դուրս գալով եզրափակիչ: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

«Ինտերը», 2011 թվականից ի վեր, առաջին անգամ դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ՝ հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Այն ժամանակ «ներաձուրիները» դարձել են մրցաշարի հաղթող։ Եզրափակչում «Ինտերը» 3:1 հաշվով հաղթել է «Պալերմոյին»:

Այս տարվա խաղարկության եզրափակիչում «Ինտերը» կխաղա «Ֆիորենտինա» - «Յուվենտուս» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղից հետո դիմակայության հաշիվը 1:0 է՝ հօգուտ թուրինցիների։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա