Logo

Ցուցանիշ, որով «Բարսելոնան» լավագույնն է թոփ-5 լիգաներում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 05.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան», Լա լիգայի 30-րդ տուրում «Սևիլիային» հաղթելով (1:0), շարունակել է անպարտելիության շարքը:

Չավիի գլխավորած թիմը չի պարտվել Իսպանիայի առաջնության 14 խաղում անընդմեջ: Վերջին անգամ կատալոնացիները պարտվել են դեկտեմբերի 4-ին «Բետիսի» դեմ տնային խաղում՝ 0:1:

Սա եվրոպական թոփ-5 լիգաների շրջանում ընթացիկ մրցաշրջանի անպարտելիության ամենաերկար շարքն է՝ հայտնում է Opta-ն:

Այս ընթացքում «Բարսելոնան» տոնել է 10 հաղթանակ և 4 ոչ-ոքի գրանցել, խփել 34 գոլ և կատարել 214 հարված։

«Բարսելոնան» 57 միավորով 2-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: «Սևիլիան» նույնքան միավորով 4-րդ տեղում է՝ կատալոնական ակումբին զիջելով լրացուցիչ ցուցանիշներով: Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալն» ունի 69 միավոր: 

Հավելենք՝ կատալոնական գրանդը 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա