Logo

Ցուցանիշ, որով Մխիթարյանը լավագույնն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:59 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Mkhitaryan Henrikh

Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն 3 տարի է, որ հեռացել է Անգլիայի Պրեմիեր լիգայից, սակայն նրա սահմանած յուրատեսակ ռեկորդը դեռևս չի գերազանցվել:

Պրեմիեր լիգայում 10-ից ավելի գոլ խփած 770 ֆուտբոլիստից միայն Հենրիխ Մխիթարյանն է (77% - 10/13) կիրակի անցկացրած խաղերում ավելի շատ գոլ խփել՝ հայտնում է Opta-ն:

Այս ցուցանիշով Մխիթարյանի մոտակա հետապնդողը «Լեսթերի» նիգերիացի վինգեր Ադեմոլա Լուկմանն է (60% - 6/10):

33-ամյա Հենրիխ Մխիթարյանը 2016-2018 թվականներին խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ 2018-2019 թվականներին՝ Լոնդոնի «Արսենալում», որից հետո կարիերան մինչև այժմ շարունակում է «Ռոմայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա