Logo

Ցուցանիշ, որով Մխիթարյանը լավագույնն է Ա Սերիայում, 3-րդը՝ թոփ-5 լիգաներում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:37 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան- Եվրոպա թոփ 5

Squawka վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է եվրոպական թոփ-5 լիգաների այն ֆուտբոլիստներին, որոնք ամենաշատ գոլային պահերն են ստեղծել իրենց թիմակիցների համար ընթացիկ մրցաշրջանում:

Այս ցուցանիշով իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է Ա Սերիայում, իսկ 3-րդը՝ եվրոպական թոփ-5 լիգաներում:

Հենոն թիմակիցների համար 14 գոլային պահ է ստեղծել ընթացիկ մրցաշրջանում, Եվրոպայի թոփ-5 լիգաներում 33-ամյա հայ ֆուտբոլիստը 3-րդ տեղը կիսում է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ:

Եվրոպական թոփ-5 լիգաների 2021-22 մրցաշրջանում թիմակիցների համար ամենաշատ գոլային պահեր ստեղծած խաղացողները.

  1. Բերնարդու Սիլվա՝ «Մանչեսթեր Սիթի» (17)
  2. Սեկո Ֆոֆանա՝ «Լանս» (16)
  3. Հենրիխ Մխիթարյան՝ «Ռոմա»/Կևին դե Բրույնե՝ «Մանչեսթեր Սիթի» (14)
  4. Նիկոլո Բարելա՝ «Ինտեր»/Հաքան Չալհանօղլու՝ «Ինտեր» (12)
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա