Logo

Ցուցանիշ, որը «Բարսելոնան» վերջին 19 տարում առաջին անգամ է գրանցել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:50 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Barcelona indicator

«Բարսելոնան», 2003 թվականից ի վեր, առաջին անգամ բոլոր մրցաշարերում 2 անընդմեջ տնային խաղում պարտություն է կրել՝ հայտնում է Gracenote-ը:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում պարտվել է «Կադիսին»՝ 0:1: Այս խաղից 4 օր առաջ էլ կատալոնական ակումբը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ պարտվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»՝ 2:3:

Չավիի գլխավորած թիմը դուրս է մնացել Եվրոպա լիգայից, իսկ Լա լիգայում անցկացրած 31 խաղից հետո 60 միավորով 2-րդն է, 15 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որը 32 հանդիպում է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա