Logo

Ցուցանիշ, որով Մեսին երրորդն է Չեմպիոնների լիգայում

00:31 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, մասնակցելով Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, գրանցել է տպավորիչ ցուցանիշ:

Opta-ի հաղորդմամբ՝ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը պատմության երրորդ ֆուտբոլիստն է, որը 150 կամ ավելի խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում:

Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը գլխավոր եվրագավաթում 178 մրցավեճում է մեկնարկից դուրս եկել խաղադաշտ:

Ռոնալդուին հաջորդում է նրա նախկին ակումբակից, Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը (176 խաղ):

«Բավարիա» - ՊՍԺ խաղում ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը դեռ չի բացվել: Դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն տանը պարտվել էր 0-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա