Logo

Ցուցանիշ, որով Մխիթարյանը Եվրոպայում լավագույնն է հետխորհրդային երկրների ֆուտբոլիստների մեջ

18:13 / 26.04.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ խաղաժամանակ ստացած խաղացողն է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների ակումբների այն ֆուտբոլիստների մեջ, որոնք ներկայացնում են նախկին ԽՍՀՄ տարածաշրջանը, հայտնում է Transfermarkt-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն Իտալիայի փոխչեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 2927 րոպե: 34-ամյա Մխիթարյանը դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Ռուսաստանի հավաքականի վինգեր Ալեքսանդր Գոլովինը, որն ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ (2902 րոպե):

Լավագույն եռյակը եզրափակում է Վրաստանի հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիան, որն իտալական «Նապոլիի» կազմում անցկացրած 36 խաղում դաշտում եղել է 2734 րոպե:

Այս ցուցանիշով 7-րդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի ու «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը: 29-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ խաղադաշտում անցկացնելով 1135 րոպե:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա