Logo

Daily Express-ը գնահատել է Մաքգրեգորի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու շանսերը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 23.04.2021ՍՊՈՐՏ
006 Conor McGregor.0 - Daily Express-ը գնահատել է Մաքգրեգորի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու շանսերը

Բրիտանական Daily Express ամսագիրը գնահատել է թեթև քաշային կարգում UFC-ի աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու շանսերը։ Օրերս իռլանդացին հայտարարել էր, որ մտածում է ակումբը գնելու մասին։

Մաքգրեգորը հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու ցանկության մասին Եվրոպական Սուպերլիգայից թիմի դուրս գալուց հետո։ Հաղորդվում էր, որ Գլեյզերների ընտանիքը, ում պատկանում է անգլիական գրանդը, մտադիր է վաճառել ակումբը։

«Գուցե Մաքգրեգորն ուզում է մի գեղեցիկ օր պաշտոն զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրենների խորհրդում․ բայց համար շանս գրեթե չկա։ 32-ամյա մարզիկի կարողությունը գնահատվում է 181 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն դա քիչ է «Մանչեսթեր Յունայթեդի» պես ակումբը գնելու համար»,-գրել է Daily Express-ը։

Forbes-ի հաշվարկով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արժի 3 միլիարդ դոլար։ Սա ապահովում է ակումբի տեղը աշխարհի ամենահարուստ թիմերի ցանկում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա