Logo

NBA. «Սելտիքսը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, «Դալասը» տոնել է 3-րդ հաղթանակը, «Տորոնտոն»՝ կրճատել սերիայի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:10 / 26.04.2022Բասկետբոլ
null

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչ դիմակայության 4-րդ հանդիպումն են անցկացրել «Բրուքլին Նեթսը» և «Բոստոն Սելտիքսը»։ Խաղն անցկացվել է Նյու Յորքում՝ «Բարկլեյս Սենթր» մարզապալատում և ավարտվել «Սելտիքսի» հաղթանակով՝ 116։112։

«Սելտիքսի» կազմում 29 միավոր է վաստակել Ջեյսոն Տեյտումը, «Բրուքլինից» լավագույնը 39 միավոր վաստակած Կևին Դյուրանտն էր:

Այսպիսով՝ շարքում հաշիվը դարձել է 4:0՝ հօգուտ «Սելտիքսի», որի շնորհիվ թիմը դուրս է եկել Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ:Հաջորդ փուլում «Բոստոնը» կխաղա «Միլուոքի Բաքս» - «Չիկագո Բուլզ» զույգի հաղթողի հետ։


Դալասում կայացել է Արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի «Դալաս Մավերիքսի» և «Յուտա Ջազի» միջև 5-րդ հանդիպումը, որն ավարտվել է «Մավերիքսի» հաղթանակով՝ 102:77 հաշվով։

«Դալասի» կազմում դաբլ-դաբլ է գրանցել սլովենացի Լուկա Դոնչիչը՝ 33 միավոր և 13 անդրադարձ: Ֆրանսիացի Ռուդի Գոբերտը դաբլ-դաբլ է գրանցել «Յուտայում»՝ 17 միավորով և 11 անդրադարձով: 

Շարքի հաշիվը դարձել է 3:2՝ հօգուտ «Դալասի»: Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կանցկացվի Սոլթ Լեյք Սիթիում հինգշաբթի՝ ապրիլի 28-ին:


Ֆիլադելֆիայում էլ կայացել է NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչի «Ֆիլադելֆիա Սիքսերսի» և «Տորոնտո Ռեփթորսի» միջև 5-րդ հանդիպումը, որն ավարտվել է «Տորոնտոյի» հաղթանակով՝ 103:88 հաշվով, ինչի շնորհիվ նրանք կրճատել են շարքի հաշիվը՝ 2:3։

«Ռեփթորսի» հաղթանակում ամենանշանակալի ներդրումն ունեցել է կամերունցի հարձակվող Պասկալ Սիակամը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 23 միավոր, 10 անդրադարձ և 7 արդյունավետ փոխանցում։ «Ֆիլադելֆիայում» լավագույն ելույթն ունեցել է կամերունցի կենտրոնական Ջոել Էմբիդը՝ դաբլ-դաբլի հեղինակ դառնալով՝ 20 միավոր, 11 անդրադարձ և 4 արդյունավետ փոխանցում։

Շարքի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Տորոնտոյում (Կանադա)  ուրբաթ՝ ապրիլի 29-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա