Logo

NBA. «Դալասն» ու «Սելտիքսը» դուրս են եկել կոնֆերենցիաների եզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:24 / 16.05.2022Բասկետբոլ
Դալաս-Սելտիքս

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ շարքի 7-րդ խաղում «Բոստոն Սելթիքսը» վստահ հաղթել է «Միլուոկի Բաքսին»` 109:81:

«Բոստոնից» լավագույնը եղել է Գրանտ Ուիլյամսը՝ վաստակած 27 միավորով: Նրա խաղընկեր Ջեյսոն Տեյտումը 23 միավոր է գրանցել։ «Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկունբոն դաբլ-դաբլ է հեղինակել՝ 25 միավոր և 20 անդրադարձ:

Այսպիսով՝ «Բոստոնը» 4:3 հաշվով հաղթել է սերիայում և դուրս եկել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Մայամի Հիթին»:


NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ շարքի 7-րդ խաղում «Դալաս Մավերիքսը» հաղթել է «Ֆինիքս Սանզին»։ Հանդիպումն անցկացվել է Ֆինիքսում և ավարտվել 123։90 հաշվով՝ հօգուտ «Մավերիքսի»:

«Դալասի» սլովենացի առաջատար Լուկա Դոնչիչը դաբլ-դաբլ է գրանցել՝ 35 միավորով և 10 անդրադարձով: «Ֆինիքսից» 11 միավոր վաստակել է Դևին Բուքերը, ևս 10 միավոր՝ Քրիս Փոլը։

Այսպիսով՝ «Դալասը» սերիայում հաղթել է 4:3 հաշվով՝ դուրս գալով Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա