Logo

NBA. «Դալասն» առաջին հաղթանակ է տոնել «Գոլդեն Սթեյթի» դեմ կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:36 / 25.05.2022Բասկետբոլ
null

Դալլասում  կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի՝ «Դալաս Մավերիքսի» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» միջև եզրափակիչ սերիայի 4-րդ հանդիպումը: Մրցավեճն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 119:109 հաշվով:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր «Մավերիքսի» սլովենացի հարձակվող Լուկա Դոնչիչը, որը դաբլ-դաբլ է գրանցել՝ 30 միավոր, 14 անդրադարձ և 9 արդյունավետ փոխանցում։ «Ուորիորզի» կազմում փայլել են Ստեֆ Քարին (20 միավոր, 5 անդրադարձ, 8 արդյունավետ փոխանցում) և հարձակվող Ջոնաթան Կումինգան (17 միավոր, 8 անդրադարձ, 1 արդյունավետ փոխանցում):

Այսպիսով՝ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում հաշիվը դարձավ 3-1՝ հօգուտ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի»: Շարքի հաջորդ հանդիպումը կկայանա «Գոլդեն Սթեյթի» խաղահրապարակում (մայիսի 27):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա