Logo

Դալիչ. «Կատար-2022-ը վերջին մրցաշարը չէ Մոդրիչի համար Խորվաթիայի հավաքականում»

11:41 / 05.12.2022ՍՊՈՐՏ
null

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հայտարարել է, որ Կատարում շարունակվող աշխարհի առաջնությունը թիմի ավագ Լուկա Մոդրիչի համար վերջին մրցաշարը չէ ազգային թիմի կազմում:

«Այն ամենը, ինչ ասել եմ և կարող եմ ասել, բավարար չէ։ Չեմ կարող բավականաչափ գովել Լուկա Մոդրիչին իր խաղի համար։ Սա վերջին մրցաշարը չէ, որին նա կմասնակցի Խորվաթիայի հավաքականի կազմում, Լուկան մեզ դեռ որոշ ժամանակ կարող է օգնել։ Նա պրոֆեսիոնալ է խոսելու ձևի, դասավանդման, ինչպես նաև իր անզուգական ինքնակատարելագործման մեջ:

Այնուամենայնիվ, ես շատ չեմ խոսի խաղացողների մասին։ Մենք մեծ անհատականությունների թիմ ենք, բայց միայն միասին, բոլորս միասին ենք արդյունքի հասնում»,- խորվաթ մասնագետի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպանը հայտարարել էր, որ աշխարհի առաջնությունից հետո կավարտի միջազգային կարիերան:

Հիշեցնենք, որ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան դեկտեմբերի 5-ին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում կմրցի Ճապոնիայի հավաքականի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա