Logo

NBA. «Դալասը», «Ֆինիքսը» և «Ֆիլադելֆիան» դուրս են եկել կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:30 / 29.04.2022Բասկետբոլ
Դալաս-Ֆինիքս-Ֆիլադելֆիա

Սոլթ Լեյք Սիթիում կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի՝ «Յուտա Ջազի» և «Դալաս Մավերիքսի» միջև դիմակայության 6-րդ հանդիպումը, որն ավարտվել է «Մավերիքսի» հաղթանակով՝ 98:96 հաշվով:

«Դալասի» կազմում ամենաարդյունավետը Ջեյլեն Բրանսոնն էր՝ 24 միավոր, 3 անդրադարձ և 2 փոխանցում, իսկ նրա թիմակիցը՝ սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը, 24 միավոր է վաստակել, 9 անդրադարձի տիրել և 8 արդյունավետ փոխանցում կատարել։ Դոնովան Միտչելն ամենաարդյունավետն էր «Յուտայում»՝ 23 միավոր, 8 անդրադարձ և 9 արդյունավետ փոխանցում:

Այսպիսով՝ «Դալաս Մավերիքսը» սերիայում հաղթել է 4:2 հաշվով՝ դուրս գալով Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ:


NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի քառորդ եզրափակիչում դիմակայության 6-րդ խաղն են անցկացրել նաև «Նյու Օռլեան Պելիկանսը» և «Ֆինիքս Սանզը»: Հանդիպումն անցկացվել է Նոր Օռլեանում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 115:109 հաշվով։

Կրկին փայլել է «Ֆինիքսի» պաշտպան Քրիս Փոլը՝ 33 միավոր, 4 անդրադարձ և 8 արդյունավետ փոխանցում: Բրենդոն Ինգրամն ամենաարդյունավետն էր «Նյու Օռլեանում»՝ 21 միավորով և 11 արդյունավետ փոխանցումով:

Այսպիսով՝ «Ֆինիքսը» սերիայում հաղթել է 4:2 հաշվով և դուրս եկել Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Դալաս Մավերիքսին»:


NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի՝ «Տորոնտո Ռեփթորսի» և «Ֆիլադելֆիա Սիքսերսի» միջև շարքի 6-րդ հանդիպումն է կայացել, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 132:97 հաշվով։

Հյուրերի կազմում կրկին հիանալի ելույթ է ունեցել Ջոել Էմբիդը՝ 33 միավոր և 10 անդրադարձ: Նրա թիմակից Ջեյմս Հարդենը դաբլ-դաբլ է գրանցել՝  22 միավոր և 13 ասիստ:

Քրիս Բաուչերն ամենաարդյունավետն էր տանտերերի կազմում՝ 25 միավորով և 10 անդրադարձով:

«Ֆիլադելֆիան» շարքում հաղթել է 4:2 հաշվով՝ դուրս գալով NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Մայամի Հիթին»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա