Logo

«Ռոմայի» լեգենդը քաղաքապետ է դարձել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:57 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Դամիանո Տոմազի

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Դամիանո Տոմազին դարձել է Վերոնայի քաղաքապետ՝ հայտնում է Football Italia-ն:

48-ամյա Տոմազին ընտրություններին մասնակցել է որպես անկախ թեկնածու՝ ստանալով ձախ կենտրոնամետ Դեմոկրատական ​​կուսակցության աջակցությունը և կարողացել հաղթել գործող քաղաքապետ Ֆեդերիկո Սբոարինային։

«Ռոմայի» լեգենդն ստացել է ձայների 54,4%-ը, իսկ նրա մրցակիցը՝ 46,6%-ը։ Տոմազին դարձավ քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած առաջին իտալացի ֆուտբոլիստը։

2011-2020 թվականներին Տոմազին գլխավորել է Իտալիայի ֆուտբոլային ասոցիացիան։

Դամիանոն ծնվել է Վերոնա նահանգում, մարզական կարիերան սկսել է «Վերոնա» ֆուտբոլային ակումբում: Այնուհետև տեղափոխվել է «Ռոմա», որի կազմում խաղացել է 10 տարի (1996-2006)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա