Logo

UFC-ի նախագահ. «Սպասում ենք՝ բժիշկը կանաչ լույս տա Մակգրեգորին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:45 / 25.04.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր աստղերից մեկը՝ Կոնոր Մակգրեգորը, դեռևս չի կարող մասնակցել մենամարտերի:

«Կոնորի համար ոչ մի մրցակցի թեկնածություն չենք դիտարկում, որովհետև նա պատրաստ չէ: Երբ բժիշկը կանաչ լույս տա, կսկսենք մտածել հնարավոր հակառակորդների մասին»,- Ուայթի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ իռլանդացին վերջին մենամարտն անցկացրել է հուլիսի 11-ին UFC 264 մրցաշարի ընթացքում: ԱՄՆ ներկայացուցիչ Դասթին Պորյեի հետ մենամարտի 1-ին ռաունդում Մակգրեգորը կոտրել էր ոտքը և պարտվել տեխնիկական նոկաուտով:

Կարիերայի ընթացքում 33-ամյա մարտիկն անցկացրել է 28 պրոֆեսիոնալ մենամարտ (22 հաղթանակ, 6 պարտություն):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա