Logo

Դանի Ալվես. «Ես ներում եմ նրան»

21:20 / 21.06.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսն անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին:

«Այդ կնոջ ասածներից ոչ մեկը ճիշտ չէ: Մտքովս անցնում է, որ ինչ-որ մեկը նրան խորհուրդ է տվել միտումնավոր մեղադրել ինձ։ Դա անելուց հետո նա ամաչեց, բայց այլևս չգիտեր, թե ինչպես դուրս գալ նման խառնաշփոթից: Հետդարձի ճանապարհ չկար։

Գիշեր չի եղել, որ հանգիստ քնեմ։ Ամեն դեպքում խիղճս հանգիստ է։ Ես երբեք ոչ մեկին իմ կամքով չեմ վնասել։ Այդ գիշեր էլ ոչինչ չեմ արել:

Չգիտեմ՝ նրա խիղճը մաքուր է, արդյոք նա գիշերները հանգիստ քնում է, բայց ես ներում եմ նրան»,- 40-ամյա բրազիլացու խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից Ալվեսը կալանավորված է, նա մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Բրազիլացուն սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Դանի Ալվեսը պատմության ամենատիղտոսակիր ֆուտբոլիստն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա