Logo

Դանի Ալվես. «Մեսին ամբողջ Արգենտինայի հավաքականն է»

15:31 / 07.12.2022ՍՊՈՐՏ
null

Մեքսիկական «Պումասի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսն անդրադարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խաղին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

«Մեսին այս պահին ամբողջ Արգենտինայի հավաքականն է: Ամեն բան կատարվում է նրա միջոցով, գնդակը միշտ նրա մոտ է: Կարծում եմ, որ նա հիանալի մարզավիճակում է:

Մեսին, անկասկած, այն ֆուտբոլիստներից է, որին արժե հետևել այս աշխարհի առաջնության ժամանակ: Բայց մենք դեռ չպետք է մտածենք Արգենտինայի հետ կիսաեզրափակիչի մասին, քանի որ դեռ պետք է հաղթահարենք Խորվաթիայի արգելքը»,- 39-ամյա Ալվեսի խոսքը մեջբերում է Voetbal International-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների, իսկ Բրազիլիան՝ Խորվաթիայի հետ: ԱԱ-2022-ում Մեսին մասնակցել է 4 խաղի, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Լիոնել Մեսին ու Դանիել Ալվեսը երկար տարիներ միասին խաղացել են կատալոնական «Բարսեոնայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա