Logo

Դանի Ալվես. «Նա արժանի է «Ոսկե գնդակին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:31 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։

«Բենզեման «Ոսկե գնդակը» հաղթելու համար ունի ամեն ինչ, բայց Չեմպիոնների լիգան մեծ նշանակություն է ունենալու։ Եթե «Ռեալը» կարողանա հաղթել, ապա Բենզեման մրցանակի լուրջ հավակնորդ կլինի՝ չնայած այլ հիանալի ֆուտբոլիստների առկայությանը։

Ե՛վ «Մանչեսթեր Սիթիում», և՛ «Լիվերպուլում» կան ֆուտբոլիստներ, որոնք Կարիմի հետ կարող են մրցակցել, բայց նա իրոք արժանի է մրցանակին, քանի որ «Ռեալին» հասցրել է բարձունքների»,- Ալվեսի խոսքն է հաղորդում Marca-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա