Logo

Ալվես. «Ռեալի բախտը բերեց, որ մենք ուշ արթնացանք և չկարողացանք պայքարել տիտղոսի համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:11 / 22.04.2022ՍՊՈՐՏ
Dani Alves commet

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տոնած հաղթանակն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում (1:0):

«Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք իրավիճակը, լավ ճնշեցինք նրանց, բայց հետո նվազեցրինք ինտենսիվությունը, և նրանք սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Նման հանդիպումներում հաղթելը միշտ էլ դժվար է, բայց մենք հաղթեցինք։

«Ռեա՞լը». նրանց բախտը բերեց, որ մենք այնքան ուշ արթնացանք, որ չկարողացանք պայքարել տիտղոսի համար։ Այժմ մենք պետք է մտածենք այլ նպատակների մասին»,- Ալվեսի խոսքն է մեջբերում Goal-ը:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղից հետո «Բարսելոնան» վաստակած 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: «Ռեալը» 78 միավորով առաջին տեղում է, սակայն 1 հանդիպում ավելի է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա