Logo

«Կյանքիցս ավելի քան ութ տարի նվիրել եմ այս ակումբին». Ալվեսը հրաժեշտ է տվել «Բարսայի» երկրպագուներին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:36 / 16.06.2022ՍՊՈՐՏ
Դանի Ալվես-Բարսա

«Բարսելոնայի» 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է ակումբից հեռանալու մասին: Նա հրաժեշտի ուղերձով դիմել է կատալոնական թիմի երկրպագուներին:

«Հարգելի՛ երկրպագուներ, եկել է մեր հրաժեշտի պահը: Կյանքիցս ավելի քան ութ տարի նվիրել եմ այս ակումբին, նրա գույներին ու ընտանիքին: Բայց ինչպես կյանքում, այնպես էլ այստեղ, տարիներն անցնում են, ճանապարհները բաժանվում են, և պատմությունները որոշ ժամանակ գրվում են տարբեր վայրերում: Փորձեցին ինձ հեռացնել, բայց չկարողացան (ծիծաղում է): Դուք չեք կարող պատկերացնել՝ որքան դիմացկուն ու տոկուն եմ ես։

Կյանքի ու ֆուտբոլի շատ տարիներ անցան, որոնք հարգողներին շատ շնորհակալ եմ: Ինձ հնարավորություն ընձեռվեց վերադառնալ այստեղ ու հրաժեշտ տալ, բայց նախքան հրաժեշտը շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք ուշադրության կենտրոնում են, մերը դարձնում են կատարյալ, բոլորինը:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև այն անձնակազմին, որն ինձ այստեղ վերադառնալու հնարավորություն տվեց: Այս հիանալի մարզաշապիկը նորից հագնելը մեծ հաճույք է ինձ համար: Հուսով եմ՝ չեք մոռանա իմ ամենօրյա խենթություններն ու երջանկությունը: Հուսով եմ՝ նրանք, որոնք կմնան այստեղ, կշարունակեն այս ակումբի գեղեցիկ պատմությունը: Ես սա ի սրտե եմ ասում:

Թող աշխարհը երբեք չմոռանա՝ ԱՌՅՈՒԾԸ ՆՈՒՅՆԻՍԿ 39 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԽԵՆԹ ԱՌՅՈՒԾ...

Հավերժ՝ Վիսկա Բարսա»,- գրել է Ալվեսն ինստագրամյան իր էջում՝ կցելով նաև տեսանյութ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Daniel Alves (@danialves)

Բրազիլացի աջեզրային պաշտպանը «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2008-2016 թվականներին: Նախորդ տարվա նոյեմբերին վերադարձել է կատալոնական ակումբ, սակայն հանդիպումներին մասնակցելու իրավունք է ստացել հունվարից: Ալվեսի՝ «Բարսայի» հետ պայմանագրը գործում է մինչև հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա