Logo

Ալվեսը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:15 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Dani Alves

Պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ հայտնում է Mundo Deportivo-ն:

Ակումբի ղեկավարները նույնպես ցանկանում են, որ 38-ամյա բրազիլացի պաշտպանը ելույթները շարունակի Կատալոնիայում:

Կատալոնական գրանդում կարծում են, որ պետք է նրան ևս 1 տարի պահել թիմում, քանի որ Դանին ապացուցել է իր արժեքը: Ալվեսի՝ «Բարսայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա լիգայում անցկացրել է 7 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա