Logo

Դանի Ալվեսը համեմատել է Հալանդին ու Մբապեին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:48 / 09.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը համեմատել է հարձակվողներ Էրլինգ Հալանդին ու Կիլիան Մբապեին։

«Ես ամբողջ ջանքերս չէի գործադրի Հալանդին ձեռք բերելու համար։ Անկեղծ ասած՝ շատ գումար չէի ծախսի նրա վրա։ Մբապեի համար՝ այո՛, Հալանդի համար՝ ո՛չ։ Ես մարզական տնօրեն չեմ, բայց առաջին հերթին Մբապեի վրա խաղադրույք կանեի։

Նա ամեն առումով ավելի լավն է։ Եթե ցանկանում ես ահռելի ներդրումներ կատարել, ապա պետք է լավագույն կերպով դա անել։ Եթե որոշողը ես լինեի, կընտրեի Մբապեին»,- Goal-ը մեջբերում է բրազիլացու խոսքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա