Logo

«Բարսելոնան» որոշում է կայացրել Ալվեսի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:49 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները Կատալոնիայում՝ հայտնում է Uol-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը մոտ են պայմանագիրը ևս 6 ամսով երկարաձգելուն (մինչև 2022 թվականի վերջ): Նշվում է, որ բրազիլացին մտադիր է խաղալ բարձր մակարդակով, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը: 

Հիշեցնենք, որ Ալվեսի համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Դանին անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա