Logo

Ալվեսի սիրելի աջեզրային պաշտպանների եռյակը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:41 / 28.03.2022ՍՊՈՐՏ
Դանի Ալվես-սիրելի եռյակ

«Բարսելոնայի» աջեզրային պաշտպան Դանի Ալվեսը նշել է իր դիրքում հանդես եկող իր սիրելի խաղացողների եռյակը:

«Ես շատ եմ հիանում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղով, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. այս տղան ունի համաշխարհային մակարդակի հմտություններ:

Ես նաև հաճույք եմ ստանում Ռիս Ջեյմսի և Աշրաֆ Հաքիմիի խաղը դիտելուց: Նրանք համատեղում են ուժը տեխնիկայի հետ, հիանալի խաղացողներ են:

Այս 3 ֆուտբոլիստներն ակնհայտորեն տարբերվող հատկանիշներ և ոճ ունեն, բայց նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչպես խաղալ իրենց դիրքում»,- Ալվեսի խոսքն է մեջբերում Goal-ը՝ FourFourTwo-ին հղումով:

38-ամյա Ալվեսն այժմ Բրազիլիայի հավաքականի ճամբարում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա