Logo

Կարվախալ. «Ես չգիտեմ մարդու, որը կասկած ունի նրա՝ «Ոսկե գնդակն» ստանալու հարցում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:40 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Դանի Կարվախալ-Կարիմ Բենզեմա

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի աջեզրային պաշտպան Դանի Կարվախալը խոսել է մադրիդյան թիմում իր խաղընկեր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին: Կարվախալը նշել է, որ կասկած չունի Բենզեմայի՝ «Ոսկե գնդակն» ստանալու հարցում:

«Ես չգիտեմ մարդու, որը կասկած ունի Բենզեմայի՝ «Ոսկե գնդակն» ստանալու հարցում: Մյուս բոլոր հավակնորդները շատ են զիջում Բենզեմային:

Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց և հսկայական ներդրում ունեցավ «Ռեալի» հաջողություններում»,-  Կարվախալի խոսքն է մեջբերում AS-ը:

Կարիմ Բենզեման 2021/2022 մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: Մադրիդցիները նվաճել են Իսպանիայի Սուպերգավաթն ու Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը, դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող:

Ավելի վաղ նմանատիպ կարծիք էր հայտնել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա