Logo

Հարձակվել են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա և կողոպտել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:52 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Դանի Օլմո

«Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոյին կողոպտել են՝ հաղորդում է Las Provincias-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Վալենսիայում վարսավիրանոցից դուրս գալու ժամանակ հարձակվել են ֆուտբոլիստի վրա, գողացել են 30 հազար եվրո արժողությամբ «Ռոլեքս» ժամացույց: Օլմոյի եղբայրը փորձել է մեքենայով կանխել կողոպտիչների փախուստը, սակայն վիրավորվել է ու ստիպված դիմել բուժօգնության:

Հաղորդվում է, որ Օլմոն ընտանիքի հետ հանգիստն է անցկացնում Վալենսիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա