Logo

Պարեխոն՝ Նագելսմանին. «Երբ թքում ես դեպի վերև, երբեմն իջնում է դեմքիդ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:48 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Դանիել Պարեխո-Յուլիան Նագելսման

«Վիլյառեալի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից հետո քննադատել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։

«Երբ վիճակահանությունը տեղի ունեցավ, և «Վիլյառեալը» մրցակից բաժին հասավ «Բավարիային», մյունխենյան թիմի գլխավոր մարզիչը, որին ես չեմ ճանաչում, կարծում եմ, անհարգալից վերաբերմունք ցույց տվեց մեր և ֆուտբոլի նկատմամբ, քանի որ ցանկանում էր առաջին խաղում վճռել դիմակայության ելքը։

Երբ թքում ես դեպի վերև, երբեմն իջնում է դեմքիդ»,- Պարեխոյի խոսքը մեջբերում է Movistar Fútbol-ը:

Քառորդ եզրափակիչ փուլում «Վիլյառեալը» շրջանցել է «Բավարիային»։ Առաջին խաղում «Վիլյառեալը» հաղթել է 1:0 հաշվով, իսկ պատասխան խաղն ավարտվել է 1:1 հաշվով։ Կիսաեզրափակիչում «դեղին սուզանավի» մրցակիցը կլինի «Լիվերպուլ» - «Բենֆիկա» զույգի հաղթողը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա