Logo

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել - Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Դանիայի ազգային հավաքականի բժիշկը քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հաստատել է, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում դանիացիների կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գիտակցության կորուստը պայմանավորված է եղել սրտի կանգով:

«Նրա մոտ սրտի կանգ է եղել, ու շատ կարևոր էր առաջին բուժօգնությունը(ցուցաբերել է Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյերը-խմբ.): Ժամանակն այստեղ որոշիչ նշանակություն ունի:

Այս պահին բացատրություն չունենք, թե ինչու պիտի Էրիկսենն ընկներ խաղադաշտում, քանի որ բոլոր թեստերի ու հետազոտությունների արդյունքները նորմալ են: Հենց սա է պատճառներից մեկը, որ նա դեռևս հիվանդանոցում է:

Էրիկսենը գիտակից է: Նա պատասխանում է հարցերին տրամաբանված ու հստակ»,- դանիական Ekstra Bladet-ը մեջբերում է հավաքականի բժշկի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա