Logo

Դանիայի հավաքականի մարզիչ. «Էրիկսենը թիմի սիրտն ու զարկերակն է»

13:49 / 22.11.2022ՍՊՈՐՏ
Կասպեր Յուլմանդ-Քրիստիան Էրիկսեն

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանդը գովեստի խոսքեր է ասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հասցեին:

«Քրիստիանը Դանիայի սիրտն ու զարկերակն է: Հիանալի է, որ նա վերադարձել է: Երբ խաղադաշտում է, կարողանում է յուրահատուկ կերպով վերահսկել խաղի ռիթմը: Էրիկսենը մեծ ծավալի աշխատանք է կատարում, նրա փոխանցումներն աներևակայելի են: Նա անհավանական ֆուտբոլիստ է, իսկ որպես մարդ՝ ավելի լավը: Քրիստիանի սերը շատ մեծ է ֆուտբոլի հանդեպ»,- դանիացի մասնագետի խոսքը փոխանցում է Tipsbladet-ը:

Դանիայի հավաքականը Կատարում ընթացող ֆուտբոլի առաջնությունում նոյեմբերի 22-ին կմեկնարկի Թունիսի հավաքականի դեմ խաղով: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա