Logo

17-ամյա հայ ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:39 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Դանիել Դուրյան

17-ամյա հայ ֆուտբոլիստ Դանիել Դուրյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Ռոստովի» հետ՝ տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

«Շատ ուրախ եմ պայմանագիր կնքել «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ։ Ես մեծացել եմ այս քաղաքում, սիրում եմ այս ակումբը։ Շնորհակալ եմ իմ մարզիչներ Անդրեյ Հակոբյանցին և Ալեքսանդր Աբրոսկինին այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար և շարունակում են անել։

Մենք կանգ չենք առնում կնքված պայմանագրով, այլ անցնում ենք «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ բարձունքների նվաճմանը»,- Դուրյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դանիելը «Ռոստովի» սան է, ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում Ռուսաստանի Երիտասարդական ֆուտբոլային 2-րդ լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա