Logo

Դանիելե Օրսատոն՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.10.2021Հայկական ֆուտբոլ
Դանիելե Օրսատոն՝ Ռումինիա Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար - Դանիելե Օրսատոն՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 8 տուր

11 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Ռումինիա

0

Հայաստան

1 - 0 Alexandru Ionut Mitrita - 26`

Այսօր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի ութերորդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։

Խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Եզրերում նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։

Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջիակոմո Պագանեսին։

Նշենք, որ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի(IFFHS) վարկածով Դանիելե Օրսատոն 2020 թվականի լավագույն մրցավարն է: 45-ամյա իտալացին ՖԻՖԱ-ի միջազգային մրցավար է 2010 թվականից, սպասարկել է ավելի քան 300 խաղ, այդ թվում՝ ՊՍԺ-ի ու «Բավարիայի» միջև 2020 թվականին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա