Logo

Դանիլյանցն աշխարհի առաջնություններում իր նորամուտն է նշելու Հայաստանի դրոշի ներքո

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:19 / 11.04.2022Գեղասահք
Սեմյոն Դանիլյանց

Ապրիլի 13-17-ն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվելիք գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է միայն Սեմյոն Դանիլյանցը՝ տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

Հանրահայտ Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայի սանն ուղիղ մեկ տարի առաջ է որոշել ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո։ 15-ամյա մոսկվացին մարզվում է ճանաչված մասնագետ Ալեքսանդր Վոլկովի ղեկավարությամբ։ Համաշխարհային ստուգատեսին Սեմյոնը պատրաստվում է Մոսկվայի «Արկտիկա» մարզահամալիրում։ Դանիլյանցն առաջին անգամ է մեր երկիրը ներկայացնելու միջազգային պաշտոնական առաջնությունում։

2020/21 թվականների մրցաշրջանում Դանիլյանցը դարձել է Ռուսաստանում անցկացված «Սոզվեզդիե», «Սմոլենսկայա կրեպոստ», «Իրինա Սլուցկայայի գավաթ», «Մ. Չերկասովայի գավաթ», «Նևսկի լյոդ» մրցաշարերի ու Հայաստանի առաջնության հաղթող, ինչպես նաև իտալական Բերգամոյում և Բուդապեշտում անցկացված «Այսլաբի գավաթ» և «Սանտա Կլաուսի գավաթ» մրցաշարերի մրցանակակիր։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա