Logo

Դարի գործա՞րքը. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» փոխանակում են պատրաստում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 24.04.2021ՍՊՈՐՏ
skysports ronaldo juve 5061431 - Դարի գործա՞րքը. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» փոխանակում են պատրաստում

Կրիշտիանու Ռոնալդուն, կարծես, ամեն գնով ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Յուվենտուսից», որն, ամենայն հավանականությամբ, 2011-ից հետո առաջին անգամ չի դառնա Ա սերիայի հաղթող:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport պարբերականը, պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը սկսել է աշխատել իր հաճախորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու ուղղությամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոգբան էլ, իր հերթին, կարող է վերադառնալ «Յուվենտուս», որտեղ նրան գրկաբաց են սպասում: Երկու ակումբները շուտով կսկսեն բանակցությունները հավանական փոխանակման հարցով:

Նշվում է, որ Ռոնալդուն նույնիսկ պատրաստ է աշխատավարձի նվազեցման՝ հանուն «Յունայթեդում» խաղալու:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա