Logo

Դարպասապահ Ալիսոնի գոլն 90+5-ին հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.05.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 36 տուր

16 Մայիս 2021 - 19:30

1

Վեսթ Բրոմվիչ Ալբիոն

2

Լիվերպուլ

1 - 0 Հել Ռոբսոն-Կանու - 15`

1 - 1 Մոհամեդ Սալահ - 33`

1 - 2 Ալիսոն - 95`

«Լիվերպուլն» իր ակտիվում գրանցում է 63 միավոր, որով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:

«Վեսթ Բրոմվիչը» նախավերջին տեղում է 26 միավորով: Թիմն արդեն դուրս է մնացել Պրեմիեր լիգայից:

Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Լիվերպուլի» անկյունայինի խաղարկմանը միացավ դարպասապահ Ալիսոն Բեկերը, որը գլխի հարվածով հաղթական գոլ խփեց: Նա դարձավ «Լիվերպուլի» պատմության առաջին դարպասապահը, որ գրավում է մրցակցի դարպասը:

Հավելենք՝ Պրեմիեր լիգայում նախորդ անգամ դարպասապահը(Ասմիր Բեգովիչ-խմբ.) գրավել էր մրցակցի դարպասը 2013 թվականին:

«Տեղադրեք այն Լուվրում… ԱՆՄԻՋԱՊԵՍ»,- այսպես է մեկնաբանել մերսիսայդյան ակումբի թվիթերյան էջը հրապարակված լուսանկարը:

Ալիսոնը՝ խաղից անմիջապես հետո

«Այն պահից, երբ ինձ որպես մարդ հիշում եմ, ես ֆուտբոլ եմ խաղում հորս հետ: Հուսով եմ՝ նա այստեղ էր ու տեսավ սա: Վստահ եմ՝ նա տոնում է»,- ասել է դարպասապահը, որի հայրը մահացել է Բրազիլիայում՝ խեղդվելով ջրամբարներից մեկում ձկնորսություն անելիս:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա