Logo

ՉԼ-ի հայտնություններից մեկը պայմանագիր է համաձայնեցրել «Լիվերպուլի» հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:12 / 10.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բենֆիկայի» ռմբարկու Դարվին Նունյեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլում»՝ հայտնում է The Athletic-ը:  

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուրուգվայցի ֆուտբոլիստն անհատական պայմանագրի կետերը համաձայնեցրել է մերսիսայդցիների հետ: Հիմա հարկավոր է՝ «Լիվերպուլը» կարողանա պայմանավորվել «Բենֆիկայի» հետ տրանսֆերի արժեքի հարցում:

Նշվում է, որ պորտուգալական թիմը պահանջում է 80 մլն եվրո (եվս 20 մլն հավելավճարի հնարավորությամբ):

2021/22 մրցաշրջանում «արծիվների»  կազմում 22-ամյա հարձակվողը, անցկացնելով 41 խաղ, խփել է 34 գոլ և կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա