Logo

Դատարանը մերժել է Nirvana-ի ալբոմի շապիկին պատկերված «տղայի» հայցը

Հեղինակ
tigran5
00:00 / 05.01.2022ՍՊՈՐՏ
Nirvana

Ամերիկյան դատարանը մերժել է այն տղամարդու հայցը, ով մանուկ հասակում լուսանկարվել է Nirvana-ի Nevermind (1991) ալբոմի շապիկի համար. հայտնում է Spin-ը:

2021 թվականի դեկտեմբերին Nirvana-ի փաստաբանները դատարանին խնդրեցին մերժել հայցը՝ նշելով, որ վաղեմության ժամկետը լրացել է: Նրանք անհեթեթ են անվանել նաև հայցվորի պնդումները:

Կենտրոնական Կալիֆորնիայի շրջանային դատարանը թույլ է տվել հայցը փոփոխել՝ մերժելով այն: Դատարանի որոշումը պայմանավորված է նրանով, որ խմբի փաստաբանների միջնորդությունը պետք է վիճարկվեր մինչև դեկտեմբերի 30-ը: Նոր հայցը կարող է ներկայացվել մինչև հունվարի 13-ը, և Էլդենի փաստաբանները այլ փորձ չեն ունենա: Nirvana-ի ներկայացուցիչները պետք է պատասխանեն նոր հայցին մինչև հունվարի 27-ը:

Լեգենդար ալբոմի 30-ամյակի նախօրեին Սփենսեր Էլդենը Universal Music-ից պահանջել է խմբագրել իր սեռական օրգանները ցուցադրող լուսանկարը: Նրա փաստաբան Մեգգի Մեյբին նշել է, որ իր պաշտպանյալը 1991 թվականին ամբողջովին մերկ լուսանկարվել է լողավազանում, ինչը գաղտնիության խախտում է և երեխաների շահագործում: Նրա խոսքով՝ Սփենսերն ամեն տարի  անհարմար դրության մեջ է հայտնվում Nevermind-ի հաջորդ տարեդարձի ժամանակ՝ լրատվամիջոցների և խմբի երկրպագուների անցանկալի ուշադրության պատճառով:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա