Logo

«Ռեալը» կարող է լուրջ կորուստ ունենալ «Սիթիի» դեմ խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:57 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-Մանչեսթեր Սիթի

Մադրիդի «Ռեալը» սկսել է առանց կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբայի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը՝ հայտնում է Marca-ն:

Թիմի վերջին մարզումը կայացել է կիրակի՝ Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու հաջորդ օրը: Ավստրիացի պաշտպանը բաց է թողել մարզումը:

Ալաբան «քաղաքաբնակների» դեմ առաջին խաղի 2-րդ կեսի մեկնարկից առաջ հարկադրված փոխարինվել է: Նրա մասնակցությունը պատասխան հանդիպմանը դեռևս հարցականի տակ է։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 4-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա