Logo

Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
alaba scaled - Դավիդ Ալաբան՝ Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՎՐՈ 2020-ի մեկնարկային տուրում Ավստրիայի հավաքականը 3-1 հաշվով պարտության է մատնել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին՝ տոնելով իր պատմության առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնությունում:

ԵՎՐՈ 2020-ի պաշտոնական թվիթերյան էջի հաղորդմամբ՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ավստրիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան:

Ավստրիայի հավաքականի ավագը մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ խաղին: Նա 78-րդ րոպեին դարձավ ընտրանու հաղթական գոլի փոխանցման հեղինակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա