Logo

Բռնցքամարտի ԵԱ. Չալոյանը զարգացրեց հայ բռնցքամարտիկների այսօրվա հաղթարշավը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:34 / 26.05.2022Բռնցքամարտ
null

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը դարձավ Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ անցած Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը։

24-ամյա գյումրեցին 92 կգ-ից բարձր քաշային կարգի 1/8 եզրափակիչում միավորներով հաղթեց բոսնիացի Յուրայ Սոլդոյին։

Ինչպես այսօր մենամարտած մեր մյուս երկու բռնցքամարտիկները, Դավիթը նույնպես թելադրողի դերում էր, մի քանի ուժգին հարված հասցրեց մրցակցին, որին պատասխանելու փորձեր մրցակիցը ձեռնարկեց միայն մենամարտի առաջին կեսին։

Մինչև այդ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) տպավորիչ հաղթանակ էր տարել անգլիացի Ջոզեֆ Թայերսի նկատմամբ, իսկ Գուրգեն Մադոյանը (67 կգ) վաղաժամ առավելության էր հասել ֆինն Բենջամին Կարլ Էրիկսոնի հետ պայքարում։ Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին անցել նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

Այսօր՝ երեկոյան, նույնը փորձելու է կրկնել նաև Նարեկ Մանասյանը (92 կգ), որի մրցակիցն է լինելու սլովակ Դավիդ Միխալեկը։

Առաջնությանը հայտավորված Հայաստանի 13 բռնցքամարտիկներից 4-ը՝ Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ), արդեն պարտվել և դուրս են մնացել հետագա պայքարից։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա