Logo

Դավիթ Խաչատրյանը մարտահրավեր է նետել Ալեքսեյ Մախնոյին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:40 / 11.05.2022Խառը մենամարտեր
Դավիթ Խաչատրյան-Ալեքսեյ Մախնո

ProFC կազմակերպության վարկածով խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը հանրայնորեն մարտահրավեր է նետել ռուսաստանցի մարտիկ Ալեքսեյ Մախնոյին։

Սոցցանցերում Խաչատրյանի կատարած գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Կյանքում յուրաքանչյուր մարտահրավեր նոր նպատակ է ծնում։ Եվ իմ նոր նպատակն է Ալեքս Մախնոյի հետ մենամարտը։ Այդ դիմակայությունը լեցուն է մեր նախորդ մենամարտի պատմությամբ։ Ալեքս Մախնոն շահեց մարտը, բայց չհաղթեց պատերազմում և մենամարտից հետո խոստացավ ռևանշի հնարավորություն տալ։

Դրա համար անտեղի եմ համարում հարցի փակված լինելու մասին պնդումը։ Հարցը կփակվի Hardcore MMA վանդակում։ Իմ պատրաստականությունը կատարելագործված է, իսկ բռունցքներս լիցքավորված են բազմամյա փորձով և վարպետությամբ։ Այդ օրը բոլոր ջանքերս կգործադրեմ՝ ջախջախիչ հաղթանակի հասնելու համար։

Կարիք չկա ընդմիջում վերցնելու և ժամանակը հետ պտտելու. մարտիկը պետք է սուր և անվարան արձագանքի մարտահրավերին։ Հուսով եմ՝ մարզիչդ արտոնել է ինձ հետ մենամարտը, և մենք տարվա մրցամարտը կցուցադրենք խառը մենամարտերի ռուսաստանյան հատվածում։ Ձեռնոցը նետված է Ալեքս Մախնո, սպասում եմ համաձայնությանդ»։

2020 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած AMC Fight Nights Global 99 մրցաշարի կիսամիջին քաշային կարգի մենամարտում Մախնոն առաջին ռաունդում կիրառած խեղդող հնարքով հաղթել է Խաչատրյանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա