Logo

Դավիդ Լուիսն ասել է՝ որտեղ կցանկանար ավարտել իր մարզական կարիերան

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.05.2020ՍՊՈՐՏ
Դավիդ Լուիսն ասել է՝ որտեղ կցանկանար ավարտել իր մարզական կարիերան - Դավիդ Լուիսն ասել է՝ որտեղ կցանկանար ավարտել իր մարզական կարիերան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:01

-

-

«Արսենալի» 33-ամյա բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը հայտարարել է, որ ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել «Բենֆիկայում», որտեղ ելույթ է ունեցել 2007-2011 թվականներին։

Նշենք, որ 2021 թվականի հունիսին բրազիլացին կարող է դառնալ ազատ գործակալ։

«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բենֆիկայում»։ Ֆուտբոլը շատ է փոխվում։ Այն, ինչ այսօր ճիշտ է համարվում, վաղը կարող է սխալ լինել, բայց իմ զգացողություններն անփոփոխ են։ Ես սիրում եմ «Բենֆիկան»։ Իմ երազանքն է թիմի մարզաշապիկով դուրս գալ «Էշտադիու դա Լուշի» խոտածածկի վրա։

Այս ամենի համար ես ապրում եմ։ Ես զգում եմ, թե «Բենֆիկան» ինչ նշանակություն ունի ինձ համար։ Նա ավելին է, քան ցանկացած ֆուտբոլիստ»,- «Բենֆիկայի» պաշտոնական կայքը փոխանցում է Լուիսի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա