Logo

Դավիդ Լուիսը նոր ակումբ ունի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.09.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
david luiz e1621111832174 scaled - Դավիդ Լուիսը նոր ակումբ ունի

«Ֆլամենգոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի հետ պայմանագիր ստորագրելու մասին: 34-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի դեկտեմբեր:

Լուիսն «Արսենալից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով է միացել բրազիլական ակումբին: Պաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում մասնակցել է 30 խաղի, դարձել 2 գոլի հեղինակ: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստին նոր պայմանագիր չէր առաջարկել:

Լուիսը, «Արսենալից» զատ, ելույթ է ունեցել նաև «Վիտորիայում», «Բենֆիկայում», ՊՍԺ-ում ու «Չելսիում»: Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 57 մրցավեճ, խփել 3 գոլ: Ամռան ընթացքում հաղորդվել էր նրա նկատմամբ «Ադանա Դեմիրսփորի», «Բենֆիկայի», «Մարսելի» և «Ինտեր Մայամիի» կողմից հետաքրքրության մասին:

«Լեսթերի» ֆուտբոլիստը՝ «Ռեալ» հավանական տեղափոխության մասին. «Դա իմ երազանքն է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա