Logo

«Դավիդ Սիլվային չեմ հարգում որպես տղամարդ». «Լացիոյի» տնօրեն

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.08.2020ՍՊՈՐՏ
david silva - «Դավիդ Սիլվային չեմ հարգում որպես տղամարդ». «Լացիոյի» տնօրեն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:10

-

-

«Լացիոյի» սպորտային տնօրեն Տարե Իգլին հայտարարել է, որ չի հարգում իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվային, որը վերջին պահին որոշել է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»։

Սիլվան արդեն համաձայնացրել էր 3 տարվա պայմանագիրը «արծիվների» հետ ու պետք է մեկներ Հռոմ՝ բուժզննում անցնելու։ Սակայն վերջին պահին գործին է խառնվել իսպանական թիմը, որի հետ ֆուտբոլիստը կնքել է 2 տարվա համաձայնագիր։

«Ես գիտեմ Դավիդ Սիլվայի տրանսֆերի մասին «Ռեալ Սոսյեդադ»։ Նրան շատ հարգում եմ որպես ֆուտբոլիստ, բայց ոչ որպես տղամարդ»,-ասել է Իգլին ակումբի մամուլի ծառայությանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա