Logo

Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 28.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
50989763766 d33d31bb33 o 1 - Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:11

-

-

Ալեքսանդր Կարապետյանից հետո Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ փորձառու դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նորամուտը նշեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ «Լոռիի» հետ 16-րդ տուրի խաղում պաշտպանելով «Ալաշկերտի» դարպասը: Եվ հենց առաջին խաղում Յուրչենկոն մի քանի հետաքրքիր ցուցանիշներ գրանցեց:

Նախ, նա դարձավ Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստը՝ ընդգրկվելով նաև ՀՀ առաջնությունների ամենատարեց լեգեոնականների տասնյակում: «Լոռիի» հետ խաղում Յուրչենկոն 34 տարեկան 338 օրական էր:

VNews.am-ն առաջարկում է ծանոթանալ «Ալաշկերտի» ամենատարեց այլազգի ֆուտբոլիստների տասնյակին:

ՖուտբոլիստներՏարիքըՎերջին խաղը թիմում
1. Դավիդ Յուրչենկո34 տ. 338 օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
2.Միլյան Յաբլան32 տ. 305օր.01.12.2017 «Գանձասար-Կապան»՝ 0-1
3. Ջոել Բաիլի32տ. 122օր.30.05.2019 «Լոռի»՝ 2-3
4. Միհայլո Յովանովիչ32տ. 13օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
5. Դարկո Տոֆիլոսկի31 տ. 257 օր.27.09.2017  «Արարատ»՝ 3-1
6. Մլադեն Զելկովիչ31 տ. 193 օր.30.05.2019 «Լոռի»՝ 2-3
7. Տիագո Գալվաո31 տ. 188 օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
8. Օգնեն Չանչարևիչ31 տ. 152 օր.24.02.2021  «Լոռի»՝ 1-0
9. Գերսոն Ասևեդո Ռոխաս31 տ. 5 օր.10.04.2019 «Բանանց»՝ 0-2
10. Դիդիե Բորիս Կադիո30 տ. 329 օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1

Իսկ ընդհանրապես Դավիդ Յուրչենկոն Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» մինչ օրս հանդես եկած ամենատարեց 2-րդ ֆուտբոլիստն է: Նա այդ ցուցանիշով զիջում է միայն որոշ ընդմիջումից հետո «Ալաշկերտ» վերադարձած Գևորգ Կասպարովին, որը վերջին խաղը թիմի կազմում անցկացրել է 2017թ. մայիսի 31-ին 36 տարեկան 310 օրականում:

08.09.2020 Armenia 2 0 Estonia 37 960x640 - Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Դավիդ Յուրչենկոն եզրափակում է Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց այլազգի դարպասապահների եռյակը՝ զիջելով միայն «Միկայի» և «Երևանի» նախկին դարպասապահներ Սոսո Գրիշիկաշվիլուն (36 տարեկան 176 օրական) ու Պասկալ Ռուսոյին (35 տարեկան 257 օրական):

Կարծում ենք, որ մարտի 27-ին 35-ամյակը նշող Դավիդ Յուրչենկոն առնվազն մի քանի մրցաշրջան հանդես կգա Հայաստանում և մոտ ապագայում կդառնա ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց այլազգի դարպասապահը:

Armenia - Estonia

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

Իսկ այժմ անդրադառնանք Յուրչենկոյի գրանցած ևս մեկ ցուցանիշի: Ինչպես նշեցինք, փորձառու դարպասապահը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում նորամուտը նշեց 34 տարեկան 338 օրականում: Այլազգի ֆուտբոլիստներից միայն 5-ն են Բարձրագույն խմբում նորամուտը նշել նրանից ավելի տարեց տարիքում: Յուրօրինակ ռեկորդակիրը ՀՀ առաջնություններում մինչ օրս հանդես եկած ամենատարեց լեգեոնական, «Միկայի» նախկին պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, որը հայկական ակումբում նորամուտը նշել է 40 տարեկան 146 օրականում:

Գոռլուկովիչին իր հետ «Միկա» էր բերել 2002թ. առաջնության մեկնարկում թիմը գլխավորած Վալերի Գլադիլինը: Մեկնարկային երկու խաղերից հետո Գոռլուկովիչը գլխավոր մարզչի հետ հեռացավ «Միկայից», իսկ նրա սահմանած ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել:

Այլազգի դարպասապահներից միայն ֆրանսիացի Պասկալ Ռուսոն է Յուրչենկոյից ավելի տարեց տարիքում նորամուտը նշել Հայաստանի առաջնությունում: Ի տարբերություն Գոռլուկովիչի, Պասկալ Ռուսոն 1997թ. նորամուտը նշելով «Երևանում», դարձավ թիմի հիմնական դարպասապահը և իր մեծ ներդրումն ունեցավ չեմպիոնի տիտղոսի նվաճման գործում:

Ընթացիկ առաջնության մասնակիցներից բացի Յուրչենկոյից, բավական տարեց տարիքում է իր առաջին խաղը Հայաստանում անցկացրել նաև Յոան Գուֆրանը, որն անցյալ տարվա գարնանը նորամուտը նշելով «Արարատ-Արմենիայում», թիմակիցների հետ արժանացավ չեմպիոնի տիտղոսին:

14.07.2020 Ararat Armenia 2 0 Noah 5 - Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբում նորամուտն ամենատարեց տարիքում նշած այլազգի ֆուտբոլիստների տասնյակը:

ՖուտբոլիստներԱկումբՏարիքըՆորամուտի խաղը
1. Սերգեյ Գոռլուկովիչ«Միկա»40 տ. 146 օր.13.04.2002 «Զվարթնոց»՝ 1-0
2. Էլիաս Ալվես դա Սիլվա«Երևան»37 տ. 339 օր.09.08.2019 «Նոա»՝ 0-2
3. Սիլվեն Մուկասա«Իմպուլս»37 տ. 107 օր.06.08.2010 «Բանանց»՝ 1-6
4. Յուրի Դուդնիկ«Բանանց»36 տ. 295 օր.18.07.2005 «Միկա»՝ 4-4
5. Պասկալ Ռուսո«Երևան»35տ. 156օր.07.08.1997 «Լոռի»՝  3-0
6.Դավիդ Յուրչենկո«Ալաշկերտ»34 տ. 338օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
7. Սոսո Գրիշիկաշվիլի«Միկա»34տ.211օր.23.07.2008 «Բանանց»՝ 1-0
8.Թոմաս Ֆիբել«Արարատ»33 տ. 292 օր.08.03.2020 «Լոռի»՝  0-0
9. Յոան Գուֆրան«Արարատ-Արմենիա»33տ. 282օր.02.03.2020 «Արարատ»՝  3-0
10. Սերգեյ Շևչուկ«Փյունիկ»33 տ. 257 օր.02.03.2019 «Ալաշկերտ»՝ 2-1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա