Logo

Դավիթ Դավիդյան. «Տխուր եմ, որ չեմ խաղալու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:07 / 05.09.2022Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» թիմի նորեկ Դավիթ Դավիդյանին չի ընդգրկել Կոնֆերենցիաների լիգայի հայտացուցակում։ 24-ամյա հարձակվողն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմում հարմարվելու մասին ու անդրադարձել իր գործակալի կոշտ արձագանքին Կոնֆերենցիաների լիգայում չհայտավորվելու վերաբերյալ։
 
- Դավի՛թ, ինչպե՞ս ես քեզ զգում «Փյունիկում»:
 
- Այստեղ շատ լավ եմ զգում, ինձ լավ են ընդունել ու ոչ մի հարցում չեն խաբել։ Երբ տեղափոխվեցի «Փյունիկ», վատ մարզավիճակում էի, բայց մարզիչն ու թիմը վստահեցին՝ հնարավորություն տալով մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին։ 
 
- Այդ դեպքում ո՞րն է գործակալիդ բացասական արձագանքի պատճառը։
 
- Պատճառն այն է, որ ես չեմ խաղալու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում. ինքս էլ տխուր եմ, որ դուրս եմ մնացել հայտացուցակից։ Նոր եմ վերականգնվել վնասվածքից ու հայտացուցակում չընդգրկվելը կապված է մարզավիճակիս հետ: Խոսել եմ գլխավոր մարզչի հետ, ու նա ասել է, որ թիմի համար շատ կարևոր ֆուտբոլիստ եմ։ «Փյունիկում» հարգանք ու վստահություն եմ զգում թե՛ թիմի և թե՛ մարզչական շտաբի կողմից։
 
Գործակալս ասել է իր անձնական կարծիքը, որի շուրջ քննարկում չենք ունեցել։ Նրա խոսքերը ինձ նույնպես դուր չեն եկել։

Հիշեցնենք, որ Դավիթ Դավիդյանն այս ամռանը վարձավճարով է համալրել «Փյունիկի» կազմը՝ տեղափոխվել ռուսական «Խիմկիից»: Պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը (ըստ Transfermarkt-ի):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա