Logo

Դավիթ Գասպարյանը 5-րդն է ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 05.12.2016ՍՊՈՐՏ
timthumb 1 - Դավիթ Գասպարյանը 5-րդն է ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում

Իսրայելի Էյլաթ քաղաքում արդեն մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 13 ծանրորդ:

Հայ մարզիկներից առաջինը մրցաշարում մեկնարկել է մինչև 20 տարիքային խմբում 62կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Գասպարյանը: Պոկում վարժությունում Գասպարյանը կարողացել է գլխավերևում պահել 110 կգ ծանրածողը, մյուս երկու մոտեցումը Դավիթը ձախողել է:

Հրում վարժությունում ամեն ինչ ընթացել է նույն սցենարով: Հայ ծանրորդը կարողացել է բարձրացնել միայն 135 կգ և երկամարտի 245 արդյունքով զբաղեցրել 5-րդ տեղը:

Նշենք, որ հայ մարզիկի երկամարտի լավագույն արդյունքը եղել է 260 կգ:

Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճել է ադրբեջանցի Մամադլի Մահամադը 255 կգ երկամարտի արդյունքով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա