Logo

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.12.2016ՍՊՈՐՏ
2016 european junioer under 23 logo - Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն

Իսրայելում շարունակում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:

Մ20 տարիքային խմբում 77կգ քաշային կարգը ներկայացնող Դավիթ Հովհաննսիյանը անվրեպ կատարեց բոլոր 6 մոտեցումները և դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 141 կգ ծանրաձողը, այնուհետև՝ 145 կգ, իսկ 3-րդ անգամ մոտեցավ 149կգ կշռող ծանրաձողին:

Հրում վարժությունում էլ հայ մարզիկը վստահությամբ հրեց 170 կգ ծանրածողը, իսկ 2-րդ մոտեցմամբ բարձրարձեց 174 կգ՝ արդեն ապահովելով մեդալ, իսկ վերջում, բարձրացնելով 177 կգ ծանրածողը,երկամարտի 326 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Նշենք, որ Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի լավագույն արդյունքը 330 կգ էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա