Logo

Դավիթ Մանոյանը՝ «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:37 / 17.04.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գրավելով «Նոայի» դարպասը՝ Դավիթ Մանոյանը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը «Վանում», այլև դարձավ թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Մանոյանը գոլի հեղինակ դարձավ 32 տարեկան 286 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին հարձակվող Զավեն Բադոյանի ցուցանիշը, որը «Վանում» Fastex ՀՊԼ-ում իր վերջին գոլը խփել էր 32 տարեկան 88 օրականում:

Դավիթ Մանոյանը վերջերս է համալրել «Վանի» կազմը: Չարենցավանի թիմում փորձառու կիսապաշտպանը նորամուտը նշել էր ապրիլի 1-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած խաղում՝ 56-րդ րոպեին փոխարինելով Դանիլ Անկուդինովին: Մանոյանից ընդամենը 3 խաղ պահանջվեց նոր թիմում գոլերի հաշիվը բացելու համար՝ խփելով Fastex ՀՊԼ-ում 24-րդ գնդակը:

Նշենք, որ առաջնության գարնանային հատվածում թիմի նորեկներից ևս երեքը՝ Ռումյան Հովսեփյանը, Գեղամ Ղադիմյանն ու Մանուել Մորելյոն, բացելով գոլերի հաշիվը «Վանում», ընդգրկվել են գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

VNews-ը ներկայացնում է Fastex ՀՊԼ-ում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա