Logo

Դե Բրույնեն՝ «Ռեալի» դեմ խաղի մասին. «Շատ դժվար է բացատրել, քանի որ դա խելագարվելու 5 րոպե էր»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:15 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Կևին դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Վուլվերհեմփթոնին» (5:1) հաղթելուց հետո պատասխանել է Sky Sports-ի լրագրողի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին հարցին։

«Շատ դժվար է բացատրել, քանի որ դա խելագարվելու 5 րոպե էր: Այնպես չէ, որ մենք վատ խաղացինք, բայց այդ 5 րոպեն մենք պարզապես չենք կարող բացատրել։ Պահեստայինների նստարանին անվերահսկելի էի և ցնցված տեղի ունեցածից»,- ասել է բելգիացին։

Հիշեցնենք՝ «Սիթին» 2 գնդակ էր բաց թողել 90-րդ և ավելացված ժամանակի 1-ին րոպեներին, իսկ լրացուցիչ ժամանակում 3-րդ գնդակն էր ընդունել (1:3)՝ դուրս մնալով մրցաշարից: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 4:3 հաշվով, իսկ Դե Բրույնեն բացել էր հաշիվը:

Մրցաշարի եզրափակիչում «Ռեալը» մայիսի 28-ին «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կխաղա «Լիվերպուլի» հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա